Սա ոչ այլ ինչ է, քան առնվազն ընդգծված ոչ բարեկամական քայլ՝ Նիկոլի կողմից: Սա նշանակում է, որ Նիկոլը, որի իշխանոթյան վերարտադրությունը 2021-ին իրականություն դարձավ բացառապես ռուսական քաղաքական էլիտայի բարեհաճության շնորհիվ, հերթական անգամ «փուռն է տալիս» հայ-ռուսական հարաբերությունները, որոնցից, եկեք անկեղծ լինենք, գրեթե ոչինչ չի մնացել այսօր:
Ընդ որում՝ արձանագրենք, որ Նիկոլը գնացել էր Էրդողանի երդմնակալությանը՝ դասվելով նրա «պլեյբեյների» շարքին, նստելով ոչ պատվաբեր մի ինչ-որ տեղ. դե դավաճաններին ո՞վ է սիրում որ:
Փաստորեն՝ Պուտինը Նիկոլի համար մի Էրդողանի չափ էլ չկա: Ակնհայտ է, որ արևմտյան դեսպանատների ճնշման արդյունքում է կայացրել այդ որոշումը Նիկոլը, բայց թե ինչ կարող է արժենալ Հայաստանին նման քայլը, այդ դեսպանատները Նիկոլին չեն բացատրել:
Թքած ունեն. այդ մարդիկ իրենց երկրների շահերն են սպասարկում: Նիկոլն էլ մտածել է ու հասկացել, որ իշխանությունը պահելու միակ ճանապարհը Հայաստանի ուկրաինացումն է մնում,ինչին պատրաստ է երկիրը տանել: Մյուս կողմից՝ այս ամենից պետք է հետևություններ անեն հատկապես այն ռուս չինովները,որոնք կարծում էին, թե Նիկոլն իրենց չի «քցելու», չի դավաճանելու՝չհասկանալով,որ հայրենիք դավաճանածի համար օտարին դավաճանելը «Как два пальца»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/561
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել