Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Նա ջերմորեն շնորհավորել է  Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ. ղեկավարները գոհունակություն են հայտնել երկրների միջև գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ: Ղեկավարները գոհունակություն են հայտնել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ և պայմանավորվել շարունակել անձնական շփումները»,- ասվում է ուղերձում։

Նախօրեին Պուտինը շնորհավորական հեռագիր էր ուղարկել Ալիևին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել