Hraparak.am-ը գրում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդհատել է այցը Ռուսաստան, որտեղ Սանկտ Պետերբուրգում պետք է այսօր մասնակցեր ԱՊՀ գագաթնաժողովին:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նա շտապ վերադառնում է Ադրբեջանը:

Պատճառը Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռի վթարն է, որը վայր է ընկել և պայթել Ղազախստանի Ակտաու քաղաքի տարածքում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ինքնաթիռի կործանման հետևանքով, ըստ Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալների, վիրավորում է ստացել 12 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Ընդհանուր առմամբ՝ օդանավում եղել է 67 մարդ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել