Անկարան շարունակում է քննարկումները Բաքվի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

«Անկարան հավատարիմ է Միջին միջանցքի արդյունավետության բարձրացմանը: Այս ուղղությամբ խոստումնալից նախագծերից մեկը Զանգեզուրի միջանցքն է»,- ասել է Ուրալօղլուն։

Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքի մարզով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Սակայն Երևանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել