Երեքշաբթի երեկոյան՝ Հիսուս Քրիստոսի օրհնյալ ծննդյան տոնի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է սրբազան պաշտպանության ժամանակաշրջանի հայ նահատակների երկու ընտանիքների հետ։ Հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանությունից։
Նախագահը զրուցել է նահատակ Օշավան Այվազյանի կնոջ՝ տիկին Նինա Հարությունյան Նախջևան Թափեի և նահատակ Գագիկ Թումանյանի մոր՝ տիկին Հասմիկ Միրզայան Ղարաջեդաղի հետ և բարձր գնահատել այս ընտանիքների զոհողությունները:
Այս հանդիպումներում նախագահը, բարձր գնահատելով այս նահատակների անձնազոհությունը, երախտագիտություն է հայտնել նաև նահատակների մայրիկի և կնոջ համբերության ու տոկունության համար։
«Նահատակների թանկագին մայրերն ու կանայք անզուգական համբերությամբ պատկերեցին անձնազոհության գեղեցիկ դրսևորումը։ Այս վեհ նահատակները իրենց կրոնական ուսմունքներով, օրինակելի հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ կանգնեցին մյուս հայրենակիցների կողքին՝ ի պաշտպանություն երկրի պատվի ու անձեռնմխելիության և իրենց հաստատակամությամբ ու վճռականությամբ կլինեն երկրի հավերժական հպարտության ու պատվի առարկան»,- մասնավորապես ասված է Իրանի Նախագահի՝ երկու հայ նահատակների ընտանիքներին հանձնած շնորհակալագրում: