168.am-ը գրում է․
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկ շաբաթ ժամանակ է տվել երկրի կառավարությանը՝ կրկնակի խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար։
Այս մասին նա հայտարարել է կիրակի երեկոյան՝ ելույթ ունենալով Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, փոխանցում է «Ազատություն»-ը։
Ելույթ ունենալով Թբիլիսիում, նախագահը կոչ է արել «Վրացական երազանքի» ոչ պաշտոնական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին և իշխող կուսակցության մյուս առաջնորդներին բանակցել նոր ընտրությունների ամսաթիվ նշանակելու շուրջ։
Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլիին չի ցանկանում մինչև դեկտեմբերի 29-ը (նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության օր) վայր դնել լիազորությունները և լքել նստավայրը։ Նա հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը համարում է ոչ լեգիտիմ։