Ռուսական պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Վիտալի Սավելևի գլխավորությամբ դեկտեմբերի 23-ին ժամանել է Թեհրան։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Այցի ծրագրի համաձայն՝ ուղևորության շրջանակներում նախատեսված է ՌԴ պատվիրակության հանդիպումն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Նաև ենթադրվում են Ռուսաստանի փոխվարչապետների բանակցություններն Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ։

Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համատեղ աշխատանքն ազատ առևտրի գոտու շուրջ լիաֆորմատ համաձայնագրի շրջանակներում, որը գտնվում է բոլոր մասնակից երկրների կողմից վավերացման ավարտական փուլում, ինչպես նաև համագործակցությունը միավորման շրջանակներում՝ Իրանի՝ ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալուց հետո։ 

Բացի այդ, օրակարգում ներառված են տրանսպորտային հաղորդակցության և նոր տրանսպորտային միջանցքների զարգացման հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել