Tert.am-ը գրում է․

Tert.am-ը ներկայացնում է Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը՝ Ռուսաստանի պետական հեռուստատեսությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս տրված հարցազրույցի վերաբերյալ:

«Ռուսաստանի պետական հեռուստատեսությանն Իլհամ Ալիևի` օրերս տրված հարցազրույցն ուղղված էր տարբեր լսարանների՝ Ռուսաստանին, Արևմուտքին և իր անմիջական հարևաններին: Հայրենի վերլուծական և փորձագիտական համայնքը մեծամասամբ կենտրոնացել էր Հայաստանին վերաբերող հաստատումների վրա: Այդուհանդերձ, կարևոր է անդրադառնալ նաև մյուս հայտարարություններին և ըստ այդմ փորձել պատասխաններ գնել մեր շուրջ ստեղծվող՝ ավելի վտանգավոր դարձող իրավիճակին:

Նախ, Ադրբեջանի ղեկավարն ընդգծում է, որ «աշխարհն արմատապես փոխվել է, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված կանոններն այլևս չեն գործում: Նորից թատերաբեմում ի հայտ է եկել ուժի գործոնը: Եվ այն երկրները, որոնք դա հասկացել են նախօրոք, կարող են իրենց ավելի անվտանգ զգալ»: Այսպիսով, նա ևս մեկ անգամ անթաքույց պնդում է, որ ուժային քաղաքականությունը եղել և շարունակում է մնալ ամենաարդյունավետ գործիքը՝ իր օրակարգն առաջ տանելու համար: Պատմության ընթացքում ուժի մարտահրավերին առճակատվել են բազմաթիվ երկրներ, որոնց հաջողված և ձախողված փորձը պետք է նավիգացիոն ուղղորդություն դառնար Հայաստանի համար: Ագրեսիվ ուժային քաղաքականությունը, հետևաբար՝ ծավալապաշտական նկրտումները կենսագործման մեծ հավանականություն ունեն, երբ չեն հանդիպում իրենց հավասարակշռող և զսպող դիմադրողականության, որն ունակ կլիներ խիստ և անվերականգնելի կորուստներ պատճառելու այդ հավակնություններին: Հենց այս պարզ ճշմարտությունը պետք է դրվի մեր ներկայիս արտաքին և անվտանգային քաղաքականության հիմքում:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել