Tert.am-ը գրում է.

ԲՐԻԿՍ-ը ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել», Ռիա Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ես կսկսեմ իմ պատասխանը թվարկելով ԲՐԻԿՍ-ի շրջանակներում փոխգործակցության հիմնական սկզբունքները՝ հավասարություն, փոխադարձ հարգանք, բացություն, պրագմատիզմ և համերաշխություն։ Սա ինքնիշխան պետությունների ակումբ է, որի շրջանակներում ընդունված չէ պարտադրել անհեթեթ կամ անիրատեսական որոշումներ:

Մի քանի ղեկավարների շահերը սպասարկելու համար «ձեռքերը ոլորելու» պրակտիկա չկա, քանի որ ասոցիացիայի գործունեության բոլոր հարցերը լուծվում են փոխադարձ հարգալից, կառուցողական երկխոսության ընթացքում, որը հաշվի է առնում ներգրավված բոլոր խաղացողների շահերն ու մտահոգությունները», - ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե ասոցիացիայի շրջանակներում համագործակցությունն ի՞նչ օգուտ կարող է տալ Հայաստանին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել