Tert.am-ը գրում է.

Հովիկ Աղազարյանը կոռուպցիոն սկանդալի կիզակետում է հայտնվել: Մասնավորապես, ըստ մամուլի, խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ:

Tert.am-ը հարցում էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե հասկանալու համար, արդյոք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որևէ քրեական վարույթով անցնում է որևէ կարգավիճակով:

Հակակոռուպցիոն կոմիտեն թեպետ նշել է, որ տhttps://www.tert.am/am/news/2024/10/15/hovik-aghazaryan/4193120ուժողի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի պատգամավորը, բայց չի հերքել, որ կարող է վկայի կարգավիճակ ունենալ:

«Ի պատասխան Ձեր 2024 թվականի հոկտեմբերի 4-ի հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Հակակոռուպիցոն կոմիտեում քննվող քրեական որևէ վարույթով տուժողի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի, իսկ քրեական վարույթներով հարցաքննվող վկանների վիճակագրություն չի վարվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել