ԱԺ-ում Անդոնն արձանագրել է, որ չնայած իրենց շնորհիվ այսօր զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակվում են:
Հարց է առաջանում՝ ո՞րն էր իբր նայողների ինստիտուտի վերացման իմաստը, եթե նույն այդ ինքնասպանությունների թիվը պետք է երկրաչափական պրոգրեսիայով ավելանար: Ասել կուզի՝ այս դեպքում գլուխ գովելու առիթ Անդոնը ոչ մի կերպ չունի:
Մյուս կողմից՝ հարց է, թե իրականում հայտարարվող ինքնասպանություններից որոնք են իրական ինքնասպանություններ, որոնք՝ կեղծիք՝ կոչված քողարկելու սպանությունները: Սա նույնպես մեծ հարց է, որին իշխանությունները չեն ցանկանում պատասխանել, քանի որ թաքցնելու բան ունեն :
Ընդհանուր առմամբ բանակում վիճակը, իհարկե, շատ վատ է, ինչը, բնականբար, հետևանք է քաղաքական իշխանությունների կողմից վարվող քաղաքականության: Պապիկյան Սուրոն չի կարողնում իրավիճակը պահել կոնտրոլի տակ, կամ ուղղակի դիտավորյալ են անում, որ բանակը չկարողանա ոտքի կագնել, քանի որ դա կարող է Իլհամի կողմից որպես ռևանշ որակվել: