ՔՊ-ական Սարգսյան Հայկը՝ «Շիշ բռնողը», ԱԺ-ում Անդոնին դատապարտել է «Գործ տվողների օրենք» արտահայտության համար: «Սա շատ խնդրահարույց է, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահը նման արտահայտություն է անում: Անգամ չի կարելի դրա մասին կատակ անել, որովհետև հաղորդում ներկայացնելը հանցագործության մասին, ոստիկանության հետ համագործակցելը կատակ չէ»,-ասել էր «Շիշ բռնողը», ինչին ի պատասխան լսվել էր Անդոնի արձագանքը՝ ընդունեցի:
Անդոնի կատակը, իհարկե, տեղին չի ստացվել ոչ միայն Սարգսյան Հայկի մատնանշած պատճառով, այլև այն, որ Անդոնն իրավունք չունի՝ որևէ մեկին պիտակավորելու. Նիկոլի տերը որևէ մեկին «գործ տվող» կասի՞ կամ կծաղրի՞:
Անկասկած, ՔՊ-ում միայն Նիկոլը չէ, որ «գործ տվող» է, թեպետ նա այպդիսինների մեջ առաջինն է, գերազանցիկը: Ընդ որու՝մ ՔՊ-ում գործ տվողների ջախջախիչ մեծամասնությունը «գործ է տալիս» ոչ թե գոնե սեփական երկրի իրավապահներին, ասենք՝ ԱԱԾ-ին, այլ՝ թուրքերին կամ նրանց դաշնակից երկրներին՝ Նիկոլի իշխանության պահպանման հարցում հեշտացնելու օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատանքը:
Ինչ վերաբերում է «Շիշ բռնողին», ապա նա շատ իզուր է ջանում քուչին նվիրված տղու տպավորություն ողնել, քանի որ եթե լիներ այդպիսին, «գործ տվողներից» բաղկացած քաղաքական թիմի շարքերում չէր լինի: