Նոր կարդացի՝ Ղազարյան Վահեն խոստովանել է, որ Հայաստանում առավելապես ծանր հանցագործությունները վերջին 5 տարում աճել են, ուշադրությո՛ւն, 88,3 տոկոսով: Սարսափելի մի ցուցանիշ, սա նշանակում ա՝ երկրում կրիմինալ բարդակն ու անտերխանան օր օրի ավելի է թափ առնում, ավելին՝ զրո վերահսկողություն:
Նիկոլն ամեն օր հանգիստ հեծանիվ ա քշում ու հնարավոր առիթի դեպքում խոսում «երջանիկ ապագայից» կամ փառաբանում «այն Հայաստանը, որտեղ ապրելու են մեր երեխաները»:
Ապե՛ր, էս ա քո սարքած Հայաստանը, ինչքան էլ փախչես քեզանից՝ իրականությունը «գետնի վրա» է ու պտի հետն առերեսվես:
Ամենուր սպանություններ, մահափորձեր, առևանգումներ, թմրամիջոցների սարսափելի չափերի հասած առևտուր:
Ցանկացած նորմալ ու իրավական երկրում, երբ ՆԳ նախարարն իր բերանով ասեր, թե իր ղեկավարության ժամանակ հանցագործության նման սարսափելի ցուցանիշ կա, ինքն իր կամքով պիտի վեշերը հավաքեր ու գնար իրենց տուն: Բայց, քանի որ սա Հայաստանն ա, Վահեն էլ՝ Նիկոլի հնգերը, բնական ա, որ նման բան տեղի չի ոնենա, ու նա կշարունակի ղեկավարել ՀՀ ներքին անվտանգությունը:
Նիկոլի խոստացած ապագան էս ա՝ վայելե՛ք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/pfbid0KAZE9ggviSZUd3HweQ4DNT4zU33MdcXPQVF5EZStkkAGjFtMMeoDzHRU8YseASdnl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել