ՔՊ-ական Կարապետյան Մարիշը, որ պառլամենտում թուրքական շահերի գլխավոր լոբբիստներից մեկն է, պատասխանելով հարցին՝ տարածաշրջանում իրավիճակը լարվո՞ւմ է՝ հաշվի առնելով մի կողմից Ադրբեջանից հնչող հայտարարությունները, մյուս կողմից՝ ասենք նույն ԱԽՔ-ի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է պաշտպանվել, քանի որ հենց այդ նպատակով է զենք ձեռք բերում, ասել է, թե Հայաստանը պետք է շատ ուշադիր լինի, որպեսզի էսկալացիոն հռետորաբանության մաս չկազմի, քանի որ դա դուր չի գա ասենք եվրոպական որոշ երկրներին:
Փաստորեն՝ Մարիշն ակամա խոստովանել է, որ Հայաստանի կողմից ներկայումս վարվող անատամ, նողկալի քաղաքականության պատճառն արևմտյան երկրներն են: Սա նշանակում է, որ Արևմուտքն իրականում Հայաստանը դիտարկում է տասնամյակներ առաջվա Գերմանիայի դերում: Այսինքն՝ կարծում են, թե Կովկասում խաղաղության բացակայության պատճառը հայերի հավակնություններն են այնպես, ինչպես ժամանակին Եվրոպայում՝Գերմանիայի: Թե ինչ եղավ Գերմանիայի հետ, գիտենք բոլորս: Բայց եթե գոնե այդ ժողովրդի ամորձատմանը զուգահեռ երկիրը վերածվեց տնտեսական գերտերության, ապա Հայաստանը կարող է միայն երազել այդ մասին, քանի որ մեր հարևանները թուրքերն են, որոնք, բնականբար, ամեն ինչ կանեն, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակված:
Մարիշի տեսակետները,անկասկած, ներքուստ կիսում են նաև մյուս ՔՊ-ականները, և նրանց շարքերում առաջինը հենց Նիկոլն է իր՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց»-ով: Բայց թող իմանան, որ Ադրբեջանին հնարավոր չի լինելու զսպել նման անատամ կեցվածքով, ընդհկառակը՝ հենց այդ կեցվածքն է գրգռում թշնամուն, որ ծարավ է վրեժի. Իլհամը չի կարողանում մարսել այն փաստը, որ տասնամյակներ ի վեր Հայաստանն իր վերահսկողության տակ էր պահում 7 շրջանը: