Հ1-ի Պետիկի եթերում հյուրընկալված Չախոյան Տարոնը հայտարարել է, թե իշխանությոնները թուրքերին ոչինչ չեն զիջել նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթով, քանի որ այն ընդամենը հրադադարի ռեժիմ հաստատելու մասին էր, իսկ Լեռնային Ղարաբաղի հայաթափման մեղավորը արմատական ընդդիմությունն է:
Ինչպես հայտնի է, Տարոնն ի պաշտոն է կոչված է՝ կեղծելու փաստերն ու հասարակությանը մանիպուլացնելու, քանի որ աշխատաում է Նիկոլի աշխատակազմում որպես «Դդումի» տեղակալ: Տարոնը չի՞ կարդացել նոյեմբերի 9-ի փաստաթւղթը, թե՞ նախընտրել է ուղղակի լկտիաբար ստել՝ հուսալով, որ Նիկոլը ճակատը կարող է պաչել:
Այժմ մեջբերենք այդ փաստաթղթի համապատասխան կետերը, որոնք ոչնչացնում են Չախոյան Տարոնի բարոյական նկարագիրը:
Կետ համար 2-ում, օրինակ, կարդում ենք.«Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը»: Իսկ ահա կետ 6-ում սևով սպիտակին գրված է.«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:
Ի դեպ՝ ի գիտություն Տարոնի՝ Նիկոլը թուրքերին ավելի մեծ տարածքներ է հանձնել, քան վերջիններս ֆիզիկապես կարող էին նվաճել:
Ինչ վերաբերում է Արցախի հայաթափման հարցում իբր ընդդիմոթյան ունեցած բացասական դերին, ապա դա կատարյալ կեղծիք է, որի նպատակը Նիկոլին «ջրից չոր դուրս բերելն է»: Արցախյան իշխանություները, լքված լինելով Հայաստանից, չունեին այլ ելք, քան խուսափելն էր անիմաստ արնահեղությունից. միայնակ Արցախը, որ տեղով էլ կրակ դառնար, չէր կարողանալու ինքնուրույնաբար պաշտպանվել Բաքվից: Սա պետք է որ հասկանալի լինի անգամ տարոնների նման տխմարների համար: Իսկ թե ինչու Նիկոլը նախընտրեց «ձեռքերը լվանալ»,դա արդեն խոսակցության բոլորովին այլ թեմա է:
Այնպես որ՝ Տարոնի մոտ հերթական անգամ չի ստացվել փաստերն այնպես աղավաղել, որ Նիկոլը վերջում ճիշտ դուրս գա. ախր էս ո՞ր դարն է: