Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, մասնակցելով Ապագայի գագաթնաժողովին, հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Հնդկաստանի վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառումից։

«Հիանալի է Միավորված ազգերի կազմակերպության Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - նշված է Հնդկաստանի վարչապետի գրառման մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել