Սահմանադրական դատարանն այսօր սկսեց և ավարտեց հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննարկումը։ Բարձր դատարանի լրատվական ծառայության համաձայն, դատարանն անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ 

Դեռ պարզ չէ, թե որոշումը երբ կհրապարակվի։ Նիստը դռնփակ էր, անցկացվում էր գրավոր ընթացակարգով։

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել