168.am-ը գրում է․
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստվի պատերազմի: Նա միևնույն ժամանակ ցանկություն է հայտնել, որ այդ պատերազմը տեղի չունենա։ Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
«Հին բանաձև է՝ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել (թեև ինչո՞ւ մենք պետք է որևէ մեկի մոտ արդարանանք), որ մենք չենք պատրաստվում պատերազմել, չենք ցանկանում պատերազմել… Այդ ամենն արդեն ասվել է: Մեր հակառակորդները, մեր ախոյանները, նրանք, ովքեր պատրաստվում են մեր դեմ պատերազմել, դա լսում են, բայց իրենց գործն են անում։ Ուստի մենք պետք է պատրաստվենք պատերազմի: Եվ Աստված տա, որ այդ պատերազմը չլինի», – ասել է Լուկաշենկոն Բրեստի մարզի Օբուզ-Լեսնովսկի զորավարժարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Նա հավելել է, որ հաշվի առնելով Ռուսաստանի առաջնագծում իրադարձությունների, ինչպես նաև վերջին տարիներին աշխարհում ռազմական հակամարտությունների փորձը, Բելառուսում արդեն չորս անգամ բարեփոխել են բանակը։ Նա նշել է, որ երկրում արդեն, կարծես, հինգերորդ անգամ են դիմում սեփական զինված ուժերի արդիականացմանը։
Բելառուսի նախագահը նշել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի դիմակայել անօդաչու թռչող սարքերին։ Հենց այս թեմային է նվիրված Օբուզ-Լեսնովսկի զորավարժարանում անցկացվող խորհրդակցությունը։