ՔՊ-ական Հակոբյան Հասոն հայտարարել է, թե ընդդիմության ջանքերը՝ հասնելու Հայաստանում արտահերթ ընտրությունների ացկացմանն ու Նիկոլի հրաժարականին, արդյունք է ունեցած վախի առ այն, որ եթե ընտրությունները լինեն հերթական ու անցկացվեն 2026-ին, ապա չկա որևիցե երաշխիք, որ ներկայիս ընդդիմությունը կանցնի խորհրդարան:
Ինքնաավստահ տոնով նման պնդում արած ՔՊ-ականը խեղել է իրականությունը. իրականությունն այն է, որ արտահերթ ընտրությունների հարցն ընդդիմությունը դիտարկում է ոչ թե սեփական, այլ երկրի ճակատագրի պրիզմայով: Կա՞ որևիցե երաշխիք, որ որ նման իշխանություն ունենալու պարագայում Հայաստան անունով երկիր մինչև 2026-ը գոյություն կունենա՝ հատկապես հաշվի առնելով Նիկոլի կուրատոր Իլհամի ռազմատենչ հայտարաությունները՝ զուգորդված մերձավորարևելյան վտանգավոր պրոցեսներով: Արագ իշխանափոխությունն այսօր Հայաստանի լինել-չլինելու հարցն է, քանի որ եթե ՔՊ-ի կառավարմամբ Հայաստանը մտնի պատերազմի մեջ, իսկ կան հիմքեր՝ պնդելու, որ ապագա պատերազմը անհամեմատ ավելի մեծ ծավալներ է ունենալու, քան 44-օրյա պատերազմն էր, ապա չկա ոչ մի հիմք՝ ինքներս մեզ հուսադրելու, թե Հայաստանը կարող է շանս ունենալ. գործ ունենք Նիկոլի հետ՝ մարդու, որ 2020-ի պատերազմից առաջ Արցախը հռչակում էր՝ Հայաստան, մինչդեռ հետո պետք է Հայաստանը հռչակեր Ադրբեջան:
Հայաստանում օր առաջ իշխանափոխության խնդիրը մեր լինելիության հարցն է՝ խնդիր, որ որևէ ՔՊ-ականի չի էլ հուզում. կարծում են՝ բոլորը կմեռնեն, իսկ իրենք կփրկվեն՝ երկրից փախչելով կամ ասենք դավանափոխ լինելով: Որքա՜ն միամիտ են…