Բացի այն, որ Նիկոլը վերջապես կարողացավ կիրակի օրն իրականացնել իր մանկության երազանքը՝ Երևանում թանկարժեք ամենագնացով շրջելու՝ Աննան էլ կողքը, նա հասցրել է նաև ստատուս գրել՝ կրկին թունավորելու հանրային գիտակցությունը:
«Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, եւ հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով: Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, թե՞ խնջույքը ավարտվել է, կենացը մոռացվել...»,-մասնավորապես՝ երկնել է Նիկոլը:
Նիկոլի ուղեղում միայն մի միտք է շրջանառվում՝ փողը: Նրա կենսագործունեության ամեն մի դրվագը դրա շուրջ է պտտվում: Դրանից ածանցվում է մյուս առանցքը՝ հակահայրենիքը: Օրինակ՝ կոնկրետ այս գրառմամբ նա հենց այդ թեզն է առաջ քաշում՝ հայրենիքի գլոբալ գաղափարին կրկին հակադրելով իր պետությունը:
Նախ պետության մասով արձանագրենք, որ այդպիսին այժմ գոյություն էլ չունի. ինչպե՞ս կարելի է որևիցե բան կոչել պետություն, եթե դրա ղեկին Հակոբյան Աննան է թառած: Սա՝ մեկ: Երկրորդ՝ հայրենիքի գաղափարը պետության գաղափարին հակադրելու Նիկոլի այս մի ստոր փորձն էլ ակնհայտորեն իր նպատակին չի հասնելու, իսկ միակ բանը, որը Նիկոլը «շահելու» է, իր հանդեպ հանրային ատելության չափաքանակի ավելացումն է լինելու,և որքան շատ նա այսպիսի թուրքական ոտանավորներ զետեղի իր ֆեսյբուքյան էջին, այնքան հանրությունն առավել արագ կարթնանա ու իր դահճի վերջը կտա:
Մաղթենք Նիոլին «բեղուն» գրիչ ու «պայծառ» միտք՝ սեփական քաղաքական գերեզմանը մինչև վերջ փորելու: