Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը՝ Չեչնիայում Ադրբեջանի երեք քաղաքացիների՝ Նիհադ Ռզաևի, Էլխան Շիրինովի և Վուգար Մահարամովի ձերբակալության կապակցությամբ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Ըստ ստացված տեղեկատվության՝ Ադրբեջանը մտահոգություն է հայտնել, որ ձերբակալված ադրբեջանցիներին, իբր, բռնի ուժով ուղարկել են Ուկրաինայում պատերազմական գոտի։ Այդ կապակցությամբ ադրբեջանական կողմը դիմել է ՌԴ ԱԳՆ՝ իրավիճակը հասկանալու և իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու պահանջով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել