Անցնող շաբաթ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սոցիալական աջակցության ոլորտի համալիր բարեփոխումներին վերաբերող նախաիծը, որը կարելի է ասել, ամբողջությամբ համակված է նիկոլական շնչով. սրա հետևանքով նպաստի համակարգից դուրս է գալու նպաստառուների 22%-ը: Ինչպես ՔՊ-ական պատգամավոր Տիգրանյան Հերիքն էր «հիմնավորել», ընտանիքները վստահ կլինեն, որ շարունակաբար չեն կարող գտնվել նպաստի համակարգում, ինչն էլ կլինի ազդակ, որ եթե չօգնեն պետութանն իրենց տնտեսական հզորամամբ կամ ակտիվացմամբ, ապա կարող են մի օր տեսնել, որ դադարել է իրենց տրամադրվող աջակցությունը:
«Փառահեղ» հիմնավորում է, այնպես չէ՞: Հիշո՞ւմ եք՝ ինչ էր ասել Նիկոլը Հայաստանում մոլեգնող աղքատության մասին: Նա դրա պատճառ էր հռչակել մարդկանց ուղեղը՝ հայտարարելով, թե ամեն ինչ սկսվում է մտածելակերպից:
Նիկոլի պետությունը, փաստորեն, հրաժարվում է կատարել սոցիալական պետությանը հատուկ իր գործառույթները մի դեպքում, երբ հայտնի է, թե ասենք Ավինյան Տիկոյի «կանտոռայում» տարեկան որքան պարգևավճար է գյուռ-գյուռ բաժանվում, կամ ինչ կարգի միջոցներ են երկրում փոշիացվում: Ըստ Հերիքի, փաստորեն, նպաստառուներն այնքան երջանիկ են իրենց կարգավիճակով, կամ պետության կողմից տրվածն այնքան շատ է, որ չեն ցանկանում աշխատել ու մնում են Նիկոլի վզին նստած: Կարճ ասած՝ գործազրկության դեմ պայքար է սկսել ՔՊ-ն բավական տարօրինակ կերպով՝ իր տխմար տրամաբանությամբ բոլորին ապշեցնելով մի դեպքում,երբ հայտնի է, թե ինչ կատավասիա է կատարվում աշխատաշուկայում:
Հանկարծ ոչ ոք չմտածի, թե փող չունեն, դրա համար են այսպես վարվում. այսպես են վարվում, քանի որ Հակոբյան Աննան մարդկանց չի կարևորում՝ անապահով խավի վրա թքած ունենալով: