Tert.am-ը գրում է.
Թոմաս Մեթյու Քրուքսը, որը կրակել էր ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա, 2022 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը 2022 թվականին, իսկ 2024 թվականի մայիսին՝ ստացել ինժեներական գիտությունների մասնագետի կոչում։
Նա առնվազն մեկ տարի եղել է հրաձգության ակումբի անդամ։ Clairton Rifle Club ակումբի նախագահ Բիլ Սելիտոն հաստատել է, որ Քրուքսն ակումբի անդամ էր: Նա դատապարտել է կատարվածը, սակայն հետաքննության ընթանալու պատճառով հրաժարվել է մեկնաբանություններից:
Քրուքսի ծանոթները, որոնք զրուցղել են CBS News-ի հետ, պատմել են, որ երիտասարդի մոտ տարօրինակ նախանշաններ չեն նկատել: Որոշ համադասարանցիներ հիշել են, որ Քրուքսը դպրոցում ծաղրի է ենթարկվել իր արտաքին տեսքի համար: Միևնույն ժամանակ նա լավ աշակերտ էր, և ուսուցիչները սիրում էին նրան։ Համադասարանցի Մարկ Սիգաֆոսի խոսքով՝ Քրուքսն արտաքուստ այնպիսի տպավորություն էր թողնում, որ կարծես «չէր վնասի անգամ ճանճին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: