168.am-ը գրում է․
Մարդիկ առնվազն բավարարված են նախորդող շրջանում Լոռիում և Տավուշում մեր գործողությունների արագությունից, արդյունավետությունից և պետք չի ճեղք ստեղծել։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ջրհեղեղից տուժած քաղաքացիների առաջցության ծրագրերի ներդրմանը։
«Այսինքն, պետք է նաև հնարավորինս արագ անցնել 2-րդ, 3-րդ փուլերին, պարզ է, որ մի գործողությամբ այս խնդիրները չենք լուծի, բայց շատ կարևոր է, որ անընդհատ մարդիկ տեսնեն գործողություն, քանի որ գործողությունների բացակայությունը կարող է տպավորություն ստեղծել, թե մոռացվեցին իրենք»,- ըստ «Փաստինֆոյի»՝ ասել է նա։
Նա ընդգծեց, որ պետք է մշակվեն ու բանաձևեր ներդրվեն, որոնք հատուցման տրամադրման արագությունը կապահովեն։
«Օրինակ, կան օբյեկտիվ տվյալներ, որոնք անփոփոխելի են, օրինակ, թե մարդու բնակարանը քանի քառակուսի մետր է, պետք է վերցնել մեկ քառակուսու համար ստանդարտ բանաձև ներդնել՝ ըստ հեղեղի ուժգնության գոտրիների։ Պետք չէ գնալ ամեն տուն՝ նայել, տեսնել, թե իր տան մեջ 60 սմ է բարձրացել ջուրը, թե 70։ Այսինքն, պետք է գոտիավորել։
Հատկապես, որ բնակարանների թիվը շատ մեծ չէ, ու պետք է արագ ուղերձ տալ մարդկանց, ասել՝ մենք ձեզ այս կարգով ենք օգնելու, որպեսզի մարդիկ հասկանան, թե կառավարությունը իրենց ինչպես է օգնելու։
Մենք չենք կարող գնալ ասել՝ բնակարանում քանի աթոռ կամ սեղան է եղել, կամ հեռուստացույցը ինչ ֆիրմայի է եղել, մեզ չի հետաքրքրելու, թե հեռուստացույցը 200 000 դրամ արժեր, թե 3 մլն դրամ։ Մենք ասելու ենք՝ 1 քմ-ի համար՝ փոխհատուցում են կոնկրետ թիվ ենք տալիս, որն իր մեջ ամեն բան ներառում է։ Որովհետև, տեղեկություններ կան, ասում են՝ մի տնից 10 կգ ոսկի է ջուրը քշել տարել, մենք չենք կարող այդ հարցերում օգտակար լինել։ Դրա համար պետք է բանաձևեր դնենք ու առաջ գնանք այդ բանաձևերով»։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն հայտնեց, որ այդ բանաձը մշակվել է, կատարվել է վերլուծություն և, ըստ նվազագույն գույք-սարքավորումների՝ առաջարկութունն արդեն ներկայացված է կառավարությանը։