Tert.am-ը գրում է.

Վերջնարդյունքը կախված կլինի ցուցարարների գործողություններից և իրավապահների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու պատրաստակամությունից. այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանում վարչապետի հեռացումը պահանջող զանգվածային ցույցերին և ակցիաներին:

Ըստ Զատուլինի՝ Փաշինյանն առայժմ իր պաշտոնը պահպանում է հանրության՝ Ադրբեջանի հետ նոր պատերազմից վախենալու շնորհիվ:

«Ինձ թվում է, որ հետագա բոլոր զարգացումները կախված են նախ բողոքողների մինչև վերջ գնալու պատրաստակամությունից, և երկրորդ՝ նրանից, թե արդյոք իրավապահ մարմիններն ու ծառայությունները կհամաձայնեն հետևել Փաշինյանին, որտեղ էլ նա գնա՝ ցանկանալով դադարեցնել բողոքի ալիքն ու ճնշել ընդդիմությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել