Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն աշխատել են թե՛ ազնիվ, թե՛ անկաշառ։ Նրանք փորձել են այնպես անել, որ այն ծրագրային ապահովումը, որը գնվելու է պետության կողմից, լինի բարձր որակի։ 

Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը՝ որոշ մանրամասներ հայտնելով քրեական վարույթից ու իրեն առաջադրված մեղադրանքից։

Քերոբյանը մանրամասնել է, որ իրավապահները մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, բայց որևէ կոռուպցիոն ռիսկ կամ գործարք չեն տեսել։

«Իրենց փորձերն այդ ուղղությամբ տանելու չեն ստացվել։ Գործի նյութերն ապացուցում են հակառակը, որ բոլորն աշխատել են պետական շահի հիման վրա»,–ասել է նա։

Այն հարցին, թե ԱԱԾ-ն պատճառ ունե՞ր, որ իր ղեկավարած կառույցի շուրջ քրեական գործ ստանար։

Քերոբյանը պատասխանել է․ 

«Ես իմ աշխատանքում եղել եմ սկզբունքային, չեմ զիջել այն տեղերում, որը կլիներ իմ սկզբունքներից հետ կանգնել, բերել է նրան, որ տարբեր պաշտոնյաների հետ ես չեմ ունեցել լավ հարաբերություններ, որ իրենց կողմից ակնկալեի լավ վերաբերմունք»,–ասել է նա։

Քերոբյանը նաև մանրամասն պատմել է ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի հետ ունեցած խնդիրների մասին։

«Իմ աշխատանքում եղել եմ սկզբունքային, չեմ զիջել այն տեղերում, որը կլիներ իմ սկզբունքներից հետ կանգնել, բերել է նրան, որ տարբեր պաշտոնյաների հետ ես չեմ ունեցել լավ հարաբերություններ, որ իրենց կողմից ակնկալեի լավ վերաբերմունք․ այդ թվում՝ ԱԱԾ տնօրենի։ Մի քանի էպիզոդով ես Արմեն Աբազյանի խնդրանքները չեմ կատարել։ Խնդրանքները վերաբերվել են ինչ-որ մեկին ինչ-որ մի տեղ նշանակելու հետ։

Եղել են խնդիրներ ոչ միայն իր հետ, եղել են խնդիրներ փոխվարչապետերի հետ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և այլոց հետ»,–ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել