Նախ նկատենք, որ նման համակարգ գործում է «ժողովրդավարություն» եզրի հետ չասոցացվող երկրներում. Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Պակիստանը, Նեպալն ու այլ նմանատիպ երկրներն են ներդրել այդ համահարգը:
Հայաստանն այսօր փատացի վերածվել է աշխարհի ամենաթունդ ավտորիտար երկրներից մեկի՝ հարելով այլևս բռնապետությանը, ուստի հատկապես ներկայիս ներքաղաքական բևեռացվածության և ինստիտուցիոնալ թույլ վերահսկողության պայմաններում սույն համակարգի ներդրումն անխուսափելիորեն հանգեցնելու է անոնիմության լիակատար կորստի ու տոտալ քաղաքական վերահսկողության, ամրապնդվելու է այն ոստիկանապետությունը, որ կառուցել է Նիկոլը, տվյալների կենտրոնացումը մեկ բազայում կիբերհանցագործների և օտարերկրյա հատուկ ծառայությունների համար առաջնային թիրախ է դառնալու, ինչպես նաև տուրիզմն է հայտնվելու հարվածի տակ, քանի որ զբոսաշրջիկների համար ևս սահմանվելու է 30-օրյա ժամկետ՝ հեռախոսները գրանցելու:
Գուցե տնտեսապես, այո՛, որոշ օգուտներ բյուջեն կունենա, սակայն հաշվի առնելով Նիկոլի իրական նպատակներն ու ռեյտինքը՝ հասարակությունը դառնալու է շատ խոցելի, իսկ հաշվի առնելով ադրբեջանցիների հանդեպ «մերոնց» սիրո աստճանը՝ մարդկանց տվյալները մեծ հավանականութամբ կարող են հայտնվել անմիջապես թշնամական հատուկ ծառայությունների սեղանին՝ բավական հեշտացնելով «Արևմտյան Ադրբեջանի» շինարարաությունը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5805
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



