168.am-ը գրում է․

Կրեմլը որևէ տեղեկություն չունի Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին։

Ըստ APA-ի մոսկովյան բյուրոյի՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա ասաց, որ որևէ տեղեկություն չունի Բաքվում տեղի ունեցած Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին։

Հարկ է նշել, որ The Times-ը հաղորդել է հուլիսին Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին։ Թերթի տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել