Թուրքիայի Անկարա նահանգում ուսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով տուժած օդաչուն մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է İHA գործակալությունը:

«Պաշտոնաթող օդաչու, գնդապետ Յասաեզդեն Բակկալը մահացել է՝ չնայած բժիշկների ջանքերին», — ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուղղաթիռը կործանվել է Անկարայի նահանգի Սինջան շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ: Ուղղաթիռում եղել է երկու մարդ՝ օդաչուն և հրահանգիչը։ Երկուսն էլ հոսպիտալացվել են։
Միջադեպի պատճառները պարզվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել