168.am-ը գրում է․

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման գործում կառուցողական դեր խաղալ, և միակ երկիրն է, որ կարող է ստանձնել այդ դերը։ Այս մասին նա ասել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպումից հետո։

«Միացյալ Նահանգները մնում է բաց՝ կառուցողական դեր խաղալու այդ պատերազմի դադարեցման գործում, եթե նման հնարավորություն ստեղծվի։ Մենք գտնում ենք, որ այս պահին, և կարծում եմ՝ ռուսական կողմը կհամաձայնի մեզ հետ, մենք, հավանաբար, աշխարհում միակ երկիրն ենք, որն ունակ է խաղալու այդ դերը՝ դադարեցնելու այն (հակամարտությունը)», – ասել է Ռուբիոն լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է APT հեռարձակող ընկերությունը։

Նա նշել է, որ Ուկրաինայում պատերազմը բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծել ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար՝ համաձայնության հասնելու այլ թեմաների շուրջ։

Ռուբիոն հաստատել է հուլիսի 23-ի իր հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ նշելով, որ քննարկման օրակարգում կլինի Ուկրաինան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել