Գալյան Սրբուկը «փափուկ բարձ է դնում մարդկանց գլխի տակ»


14:23 , 30 հունիս, 2026
Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ Հայաստան ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման և վերահսկման հարցի վերաբերյալ հայտարարոթյուն է Գալյան Սրբուկն ու վստահեցրել, թե իբր մտադիր են պայքարել միայն մաքսանենգության դեմ. անձնական տվյալների արտահոսքի կամ խստացված վերահսկողության մասին անհանգստանալու կարիք չկա, քանի որ  անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ պետք է նախատեսվի:
 
Նախ նկատենք, որ նման համակարգ գործում է «ժողովրդավարություն» եզրի հետ չասոցացվող երկրներում. Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Պակիստանը, Նեպալն ու այլ նմանատիպ երկրներն են ներդրել այդ համահարգը:
 
Հայաստանն այսօր փատացի վերածվել է աշխարհի ամենաթունդ ավտորիտար երկրներից մեկի՝ հարելով այլևս բռնապետությանը, ուստի հատկապես ներկայիս ներքաղաքական բևեռացվածության և ինստիտուցիոնալ թույլ վերահսկողության պայմաններում սույն համակարգի ներդրումն անխուսափելիորեն հանգեցնելու է անոնիմության լիակատար կորստի ու տոտալ քաղաքական վերահսկողության, ամրապնդվելու է  այն ոստիկանապետությունը, որ կառուցել է Նիկոլը,  տվյալների կենտրոնացումը մեկ բազայում կիբերհանցագործների և օտարերկրյա հատուկ ծառայությունների համար առաջնային թիրախ է դառնալու, ինչպես նաև տուրիզմն է  հայտնվելու հարվածի տակ, քանի որ զբոսաշրջիկների համար ևս սահմանվելու է 30-օրյա ժամկետ՝ հեռախոսները գրանցելու:
 
Գուցե տնտեսապես, այո՛, որոշ օգուտներ բյուջեն կունենա, սակայն հաշվի առնելով Նիկոլի իրական նպատակներն ու ռեյտինքը՝ հասարակությունը դառնալու է շատ խոցելի, իսկ հաշվի առնելով ադրբեջանցիների հանդեպ «մերոնց» սիրո աստճանը՝ մարդկանց տվյալները մեծ հավանականութամբ կարող են հայտնվել անմիջապես թշնամական հատուկ ծառայությունների սեղանին՝ բավական հեշտացնելով «Արևմտյան Ադրբեջանի» շինարարաությունը: