Armenpress.am-ը գրում է․
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Գազայի հատվածի հարավում ոչնչացրել է «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման ստորաբաժանման հրամանատարին, որը պատասխանատու էր արմատական կազմակերպության ռազմական թևի համար սպառազինության արտադրության և մատակարարման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը։
«ԻՊԲ-ն երեքշաբթի օրը (հունիսի 23-ին) ոչնչացրել է «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության զենքի արտադրական ստորաբաժանման հրամանատար Ադամ Մուհամմադ Իբրահիմ Աբու Հադիդին՝ Խան Յունիսի (խմբ.՝ քաղաք Գազայի հատվածի հարավում) շրջանում կետային հարվածի արդյունքում։ «Իսլամական ջիհադի» արտադրական ստորաբաժանումը պատասխանատու է կազմակերպության ռազմական թևի համար զենքի արտադրության և մատակարարման համար», - ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունում նշել են, որ «հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել խաղաղ բնակչության համար վնասը նվազագույնի հասցնելու նպատակով»:



