Tert.am-ը գրում է.

Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը:

«Վարչական ռեսուրսի մասով կտեղադրեմ մի շարք ապացույցներ, այս օրերի ընթացքում մենք հատուկ թեժ գիծ էինք ստեղծել, հազարավոր ահազանգեր ենք ստացել և արտակարգ ռեժիմով աշխատում ենք: Մեր համոզմամբ, որոշակի մեխանիզմներ են աշխատեցվել, որը փորձում ենք վեր հանել: Վարչական ռեսուրսի համատեքստում ահազանգերը բազմաթիվ էին, պետական ծառայության տարբեր տեսակների նկատմամբ ևս, մարդկանց ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել, կամ մեր քվեաթերթիկը դուրս բերել՝ ի ապացույց, որ տվյալ անձինք մեզ չեն քվեարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել