Tert.am-ը գրում է.
Երեք սցենարի մենք պատրաստ ենք, բայց ակնկալիքները բավականին դրական են, ես կարծում եմ՝ շատ մեծ հնարավորություն կա լուրջ հաջողություն արձանագրելու, որը կլինի նաև Հայաստանի և հայ ժողովրդի հաջողությունը։ Այս մասին քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստանի շնորհրապետական» կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը:
«Մենք թե՛ արտախորհրդարանական կարգավիճակում կարող ենք աշխատել, թե՛ խորհրդարան անցնելու պարագայում, թե՛ հաղթանակի: Մենք պատրաստ ենք, երեք սցենարն էլ մեր պարագայում հնարավոր է»,-նշել է նա:
Նա ասել է, որ քվեարկել է հանուն կայուն ապագայի, հավասարակշռված խաղաղության, արժանապատիվ առօրյայի և կենցաղի, որին մեր հանրությունն արժանի է:
Հարցին՝ ինչպե՞ս է «Հայաստանի շնորհրապետական» կուսակցության վարչապետի թեկնածուն գնահատում խորհրդարան անցնելու իրենց շանսերը և արդյոք համագործակցություն այլ քաղաքական ուժերի հետ նախատեսո՞ւմ են, թե՞ ոչ, նա պատասխանել է.
«Շատ մեծ են իրականում շանսերը, 50%-ից ավելի, իմ գնահատմամբ՝ 70%, եթե ոչ էլ ավելի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



