168.am-ը գրում է.
Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության (ABW) աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է հետախուզական ծառայությունները համակարգող նախարար Տոմաշ Սիեմոնյակը։
«Ձերբակալվածները 48-ից 62 տարեկան լեհեր են։ Նրանք մեղադրվում են հետախուզական գործունեության մեջ՝ Լեհաստանի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման բացահայտման, ինչպես նաև քարոզչական և ապատեղեկատվական նյութերի պատրաստման և տարածման մեջ», – գրել է Սիեմոնյակը։
Նա հայտնել է, որ դատարանը բոլոր կասկածյալների համար խափանման միջոց է նշանակել երեք ամսյա կալանքը։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2026/05/20/2415933.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



