Կյանքում մարդու առաջնային արժանիքներից մեկը շնորհակալ լինելն ա, երախտամոռ չլինելն ա։ Ումով մարդ եք դարձել, ճանաչում ու համբավ եք ձեռք բերել, երբեք, ոչ մի պարագայում չպետք է ուրանաք այդ մարդուն։
Ծառուկյանի շնորհիվ այսօր ունենք մարզիկներ, ում անուններով նիկոլը մարդա մի հատ դպրոց ա սարքում, տաբլիչկեն խփում վրեն ու սրանք դառնում են նիկոլի գերի։
Պարոններ և տիկնայք, լորդեր և լորդուհիներ ջան, որ Ծառուկյանը չլիներ, դուք հիմա որտե՞ղ կլինեիք։ Ինձ թվում ա մի դպրոցում ֆիզկուլտի դասատու կաշխատեիք։
Եթե Ծառուկյանի մոտիվացիան, նվերներն ու ներդրած ջանքերը չլինեին, դուք հիմա գուցե անհայտ ու այդպես էլ չփայլած աստղ մնայիք։
Ասածս ինչ ա. բրախեմ էս քաղաքականությունն ու իրավական տեռորը, բայց դուք, որպես առաջին հերթին երախտապարտ մարդ, հիմա սաղովի պետք ա դատարանի դեմը կանգնած, ձեզ մարդ սարքողի համար դոշ տալուց լինեիք։ Ակնհայտ ա, չէ՞, որ էտ մարդուն քաղաքական հետապնդման են ենթադրում։ Ինչ որ մեկը չի կասկածում չէ՞, սրա մեջ։ Բա դուք ո՞ւր եք, տաբլիչկե՞ն եք փայլացնում։
Որ Ծառուկյանը չլիներ, նիկոլը ձեր անունով վարկով դպրոցներ չէր սարքելու, էտքանը գոնե հասկանո՞ւմ եք, չէ։ Բա թքել եմ էտ տաբլիչկի վրա, բա ձեր մարդկությունն ու թասիբ ո՞ւր ա։
Ձեր բարձրացրած շտանգեքն ու ձեր հետ քցած մուսկուլները 0 են դառնում, երբ դուք ներսում փտած եք որպես մարդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել