Ինչպես երեկ նշել էի, այս շրջանակներն ունեն հստակ քարոզչական գիծ՝ թիրախավորելու իրական ընդդիմությանը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին և նրա քաղաքական թիմին։
Արմինե Օհանյանն ինքն է հայտարարում, որ ֆինանսավորվում է ՔՊ-ի կողմից և աշխատում է Ռուբեն Ռուբինյանի համար։ Հետևաբար պետք է գիտակցի մեկ պարզ իրողություն․ Արցախի կորստի քաղաքական պատասխանատվությունը կրող իշխանությանը ծառայող որևէ անձ իրավունք չունի գնահատականներ տալու Արցախն ազատագրած Սերժ Սարգսյանին։
Արմինե Օհանյանի գլխավորած «Հրապարակը», սպասարկելով ՔՊ-ի քարոզչական գիծը, կրում է քաղաքական պատասխանատվություն այն քարոզչության համար, որով արդարացվում և սպասարկվում են այս իշխանության գործողությունները՝ քաղաքական հետապնդումներից մինչև եկեղեցու դեմ իրականացվող արշավը։
Այսուհետ յուրաքանչյուր հայտարարություն, համագործակցություն և քաղաքական կապ ստանալու է հստակ և հրապարակային քաղաքական գնահատական՝ անկախ անուններից, պաշտոններից կամ քաղաքական պատկանելությունից։ Հանրությունը պետք է հստակ տեսնի, թե ովքեր են իրական ընդդիմությունը և ովքեր՝ գործող իշխանության քաղաքական շահերի սպասարկուները։
Հ.Գ. Կեղծ ընդդիմությունն ավելի վտանգավոր է, քան բացահայտ իշխանական քարոզչությունը, որովհետև այն մոլորեցնում է հասարակությանը, վարկաբեկում իրական ընդդիմությանը և նպաստում գործող իշխանության քաղաքական պատասխանատվության քողարկմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել