Լուլուն խոստովանել է, որ Նիկոլը կշարունակեր աչք փակել «ապօրինի ունեցվածքի» վրա, եթե ընդդիմությունն իր դեմ չգործեր: Այսինքն՝ ՔՊ-ում սկզբունքորեն թքած ունեն, թե ով ինչպես է իր ունեցվածքը ձեռք բերել այնքան ժամանակ, քանի դեռ կա լոյալություն իշխանությունների հանդեպ:
Ինչպես հայտնի է, ընդդիմության լիդերներին ձերբակալելու վերաբերյալ Նիկոլի հայտարարություններն ուղեկցվում են թալանի վերադարձի մասին ցինիկ հայտարարւոթյուներով, որոնք ծառայում են որպես գործիք՝ ՔՊ-ի անկում ապրած հեղինակութունը վերականգնելու: Մինչդեռ Լուլուի հայտարարությունը ցույց է տալիս, որ բոլորովին այլ խնդիր է լուծվում՝ արդարության կամ արդարադատության հետ կապ չունեցող, ինչը պետք է որ հստակ հետևությունների տեղիք տա նրանց մոտ, ովքեր ոռով չեն մտածում:
Լուլուների նմանօրինակ հայտարարություները գալիս են ապացուցելու, որ գործ ունենք անբարոյականությունը գործելակերպ դարձրած իշխանությունների հետ, որոնց համար ամեն ինչ հարաբերական է. եթե քաղաքական վտանգ չես ներկայացնում, գործարար ես, եթե ներկայացնում ես՝ թալանչի օլիգարխ, ինչը, մեղմ ասած, ոչ մի կապ չունի օբյեկտիվության, հետևաբար և իրական արդարադատության հետ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5841
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



