Շատերը նկատած կլինեն՝ հենց որ «Վոինը» կանգնում է կրախի առաջ, անմիջապես սկսումէ կախվել Սերժ Սարգսյանից: Այս անգամ էլ է նույն բանն արել՝ չնայած նրան, որ ՀՀԿ-ն ընտրություններին չէր մասնակցում՝ հաջողություն մաղթելով բոլոր ընդդիմադիրներին:
Հարց է առաջանում՝ ո՞ւր են այն կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես են 2015-ին ուժայինները գետնին տապալում Ծառուկյանին նրա իսկ տանը: Սերժ Սարգսյանի կառավարման համակարգի ամենամեծ առավելությունը, ի գիտություն Բորիկի, կանխատեսելիությունն էր, շոուների բացառումը: Գոյություն ունեին հստակ խաղի կանոններ, որոնք հասկանալի էին թե՛ քաղաքական դաշտի, թե՛ խոշոր կապիտալի համար, և այդ կանոները բացառում էին այն, ինչին ականտես ենք դառնում հիմա։ Մեկը լսե՞լ է, որ Սարգսյանը կամ ՀՀԿ-ն Ծառուկյանի հասցեին հնչեցնեն այնպիսի կեղտոտ սպառնալիքներ, ինչպիսիք հնչում են այսօր, երբ Նիկոլը խոստանում է գործարարին գցել որձ առյուծներով լցված վանդակը, իսկ տունը դարձնել ծերանոց:
Նիկոլի օրոք խաղի կանոններ գոյություն չունեն. դրանք փոխվում են՝ կախված տվյալ օրվա քաղաքական կոնյունկտուրայից կամ ասենք Հակոբյան Աննայի տրամադրությունից, իսկ իրավական գործընթացները կրում են ակնհայտ ընտրողական բնույթ: Մինչդեռ Սերժ Սարգսյանը, որպես իսկական պետական գործիչ, երբեք թույլ չի տվել պետական ինստիտուտների տոտալ արժեզրկում, դրանք չեն վերածվել էժանագին շոուներ բեմադրող կազմակերպությունների։
Այս մասին, իհարկե, շատ լավ գիտի նաև Բորիկին ֆինանսավորողը, ուղղակի այնքան փոքրոգի է, որ իր քմահաճույքների համար Բորիկի լրատվամիջոցի հեղինակության հերն ուղղակի անիծում է՝ ոչինչ հաշվի չառնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



