Armenpress.am-ը գրում է.
Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մտավախություն չունի, որ Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան գործի կդրվի Հայաստանում ձերբակալված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին պաշտպանելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ պետդումայի կողմից ընդունված օրենքին, որով ՌԴ նախագահին իրավունք է վերապահվում ռուսական բանակն օգտագործել արտերկրում ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար, եթե նրանք ենթարկվեն ձերբակալման կամ քրեական հետապնդման այնպիսի օտարերկրյա դատարանների կողմից, որոնց իրավասությունը Մոսկվան չի ճանաչում:
«Մտավախություն չկա, որովհետև, անկախ նրանից, թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում և Հայաստանի իրավազորության ներքո»,- ասաց Փաշինյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



