168.am-ը գրում է․

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանը հրաժարական է ներկայացրել։

Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։

Ռազմածովային ուժերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Ֆելանի տեղակալ Հանգ Ցաոն։

Axios-ը, հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրներին, գրել է, որ Ֆելանի հրաժարականը պայմանավորված է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ ունեցած տարաձայնություններով։ Ընդ որում, պարբերականը նշում է, որ չնայած Հեգսեթի հետ հակասություններին, Ֆելանն աշխատանքային հարաբերություններ է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Հրատարակությունը նշում է նաև, որ պաշտոնանկությունը անակնկալ է եղել զինվորական ղեկավարության զգալի մասի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել