168.am-ը գրում է․

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն աննախադեպ չափի գրավ է վճարել. ավելի քան 10 միլիոն դոլար։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նիստի ժամանակ հայտարարեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ 2025թ. դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Սակայն գրավի չափը հայտնի չէր։

«Գրավի չափը աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ… 4 միլիարդ դրամ (մոտավորապես 10,6 միլիոն դոլար)»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով դատական նիստը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել