Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։

«Իրանից մեր հայրենակիցների տարհանման գործում զգալի օգնություն են ցուցաբերել Հայաստանը և Ադրբեջանը։ Այսպես, Բաքուն ռուսաստանցիներին հնարավորություն է ընձեռել օգտվել 2020 թվականից անհատական հատումների համար փակ «Աստարա» սահմանային անցակետից՝ Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան նախնական հայտի հիման վրա»,- նշել է դիվանագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել