Ուկրաինայի մայրաքաղաքում գրեթե 6 հազար տուն զրկված է ջեռուցման հնարավորությունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր տելեգրամյան ալիքում այսպիսի տեղեկություն է ներկայացրել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Կարևորագույն ենթակառուցվածքների վնասման պատճառով մայրաքաղաքում դարձյալ շուրջ 6000 տուն մնացել է առանց ջեռուցման է»,-նշել է նա։
Քաղաքապետը հայտնել է նաև, որ Կիևում առկա են ջրամատակարարման հետ կապված խնդիրներ։
Կիևի քաղաքային իշխանության ղեկավարն այս ամիս արդեն երեք անգամ բնակիչներին կոչ է արել մեկնել այլ բնակավայրեր, որոնցում էլեկտրաէներգիայի և ջեռուցման խնդիրն ավելի մեղմ է։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/hy/article/1240452
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



