Armenpress.am-ը գրում է․

Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն համագործակցել ռազմական անվտանգության ոլորտում՝ հիմնվելով առկա համագործակցության վրա, ինչպիսին է կործանիչների համատեղ մշակումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Reuters-ը:

Նախագահները բանակցություններ են վարել Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի շրջանակներում։

10 տարի առաջ Հարավային Կորեան և Ինդոնեզիան համաձայնել էին համատեղ մշակել KF-21 կործանիչներ։ Ինդոնեզիայի նախագահն ասել է, որ Հարավային Կորեայի հետ կործանիչի նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են։ 

«Բանակցությունները շարունակվում են: Իհարկե, դրանք կախված են տնտեսությունից, գնից և ֆինանսավորման գործոններից։ Այսպիսով, կարծում եմ, որ մեր նախարարներն ու մեր տեխնիկական թիմը կշարունակեն սա», - ասել է նա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել