Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Մեջբերում Սահմանադրությունից: Սրանք են այն հիմնասյուները, որոնց վրա կառուցվում է ժողովրդվարությունն ու համամարդկային չափանիշներին համահունչ իրավական պետությունը:
Այդ բարձր արժեհամակարգին հասնելու միակ ուղին Հայաստանում քաղաքացիական հասարակության, մարդու և քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների վրա հիմնված իրավական պետության կառուցումն է և քաղաքացու վստահությունն իրավապահ մարմիններին:
Ինչը պատշաճ կերպով չի իրականացվում և մարդկանց սպասելիքները իրավական պետություն ունենալու մասին՝ 
հոդս են ցնդում: 
Արդարադատության համակարգի հավասարաչափ կիրառումը պետության սոցիալական բոլոր շերտերի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացու համար երաշխիք է հանդիսանում, որ նա պաշտպանված է իր պետության կողմից և ծանոթ բարեկամ սկզբունքը չի անդրադառնում արդարադատության վրա:
Ասվածի լավագույն օրինակներից է Տիգրան Առաքելյանի գործը, ում հանդեպ կիրառված պատիժն ակնհայտ անհամաչափ է:
Արդարադատության հավասարաչափ կիրառումը ամենակարևոր գործոններից է պետության միջազգային վարկանիշի և հեղինակավոր միջազգային անալիտիկ կազմակերպությունների կողմից ներդրումային ռիսկայնության սանդղակներ սահմանելիս:
Հայաստանի Հանրապետության եռաստիճան դատական համակարգը հասարակության կողմից դեռևս չունի ցանկալի վստահությունը:
Թե՛ սահմանադրությամբ, թե՛ իրավական այլ նորմատիվային տեղական և միջազգային ակտերը պատշաճ կերպով չեն կիրառվում: 
Նմանօրինակ նախադեպերը առիթ են հանդիսանում հուսալքության, իրավական համակարգի հանդեպ անվստահության մթնոլորտի առավել խորացմանը, ինչը սպառնալիք է հանդիսանում կայունության համար՝ ստեղծելով անկանխատեսելի հետևանքներ՝ մեր երկրի և մեր պետականության համար:
Առանց անկախ, հասարակության հարգանքը վայելող և արդյունավետ դատական համակարգի գոյության հնարավոր չէ կառուցել իրավական պետություն, ձևավորել ժողովրդավարական ամուր հասարակություն և լուծել սոցիալ-տնտեսական լուրջ հիմնախնդիրներ:
Ի դեպ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանից ստացել է 46 դիմում բողոք, որոնցից 42-ը բավարարվել և վճիռը կայացվել է ի օգուտ դիմողների:

Ցանկացած մարդ ուզում է իրեն օրենքով պաշտպանված զգալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել