Tert.am-ը գրում է.

Առաջին անգամ 2016 թ. ի վեր Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ։ Ճգնաժամը կապված է իշխանության դիրքերի մասնակի թուլացման, ընդդիմության դիրքերի մասնակի ամրացման ու վերջապես ուժեղ առաջնորդի կայացման, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ կուտակված խնդիրների հետ։ Այս մասին գրել է գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Այդ բոլորի երևան գալու առիթը սկսվեց 4 օր առաջ, երբ իշխանությունը որոշեց ձերբակալել ընդդիմության առաջնորդ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որին հետևեցին մի կողմից՝ բռնաճնշումները ընդդիմադիր բոլոր օղակների վրա, իսկ մյուս կողմից՝ փողոցային ցույցեր և անհնազանդություն ողջ Թուրքիայի տարածքում։ Վաղը՝ կիրակի ընդդիմությունը նախատեսում է ողջ երկրում զանգվածային ցույցեր կազմակերպել, որոնք առաջինն են լինելու 2013 թ. ի վեր։ Իշխանությունը՝ ոստիկանական ուժերով, ավելի քան պատրաստ է նման սցենարին ու դժվար թե հեշտ հանձնվի։ Սպասվում է թեժ պայքար, որը կունենա նաև արտաքին թաղանթ։

Ինչո՞ւ եմ գրում այս ամենը, երբ մեր պետականությունը շարունակում է գտնվել կապիտուլյանտների ձեռքին ու կործանման ճանապարհի վրա։

Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամը խորանալու բոլոր միտումներն ունի՝ անկախ առաջիկա օրերի փողոցային պայքարի արդյունքներից։ Իսկ դա նշանակում է, որ այսուհետ Էրդողանն ու իր թիմը ստիպված են լինելու բավական շատ ժամանակ ու քաղաքական ռեսուրս ծախսել ներքին ճակատում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել