
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի ատոմակայանի վարչական տարածքի պահեստներից մեկից գողացել են պղնձից, նիկելից և երկաթից պատրաստված խողովակներ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և գողությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում, ատոմակայանին էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «պետական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/03/09/1279576
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել