
«Պատմություններն ավարտվո՞ւմ են, թե՞»՝ այսպես է սկսվում Անի Երանյանի ինստագրամյան նոր հոլովակը, որը ցնցել է դերասանուհու հետեւորդներին։
Հոլովակում Անին միայնակ չէ, ավելին՝ նա ջերմ գրկախառնվում է նախկին սիրելիի՝ դերասան, մոդել Մովսես Երեմյանի հետ։ Անին չի մեկմաբանել զգացմունքային հոլովակը՝ եզրակացությունները թողնելով օգտատրերին։
Դերասանների հետեւորդները ոգեւորվել են նրանց կրկին միասին տեսնելով․ «Էլ ու՞մ կյանքը 15 տարի հետ գնաց»,-մեկնաբանել է նրանցից մեկը։ Մյուսն էլ գրել է․ «Նենց եմ ուրախացել, ոնց որ իմ կյանքում ա եղել․ ես ձեզ միշտ հավանել եմ, ու, այո, Անի, պետք ա դու երջանիկ լինես»։
Հավանական է նաեւ այն տարբերակը, որ դերասանները միասին հանդես կգան նոր նախագծում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել