
Tert.am-ը գրում է․
Ասել են՝ տոկոս բարձրացում, դրանից ավել չի լինելու, անձամբ ես համաձայն չեմ։ Ժողովուրդ, ի՞նչ կարծիքի եք, կարողանո՞ւմ եք վարկերը վճարել, ձեր ընտանիքներին պահել։ Այս մասին ասել է ԶՊՄԿ-ի աշխատակիցներից մեկը։ Հավաքվածնեն ի պատասխան նշել են, որ որևէ մեկն իրենցից չի կարողանում ստացած աշխատավարձով հոգալ ընտանիքի ծախսերը։
«Երբ որ մենք պահանջում ենք քննարկում, դա նշանակում է, որ այն առնվազն պետք է տեսանկարահանվի, և մենք ունենանք գրավոր պատասխաններ։ Առավել քան համոզված եմ, որ արտադրամասերում գոյություն ունեն մարդկային արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ»,- նշել է մեկ այլ աշխատակից։
Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլ է, աշխատակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձը։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/02/01/zangezur/4221427
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել